Կոկորդիլոսը հոշոտել է կնոջը հարազատների աչքի առաջ
Այլ
Մալայզիայի Կինաբաթանգան քաղաքի գետի ափին կոկորդիլոսը հոշոտել է կնոջը, ով ընտանիքի հետ ձկնորսություն էր անում։ Այս մասին հայտնում է The Star-ը։
Գիշատիչը հարձակվել է 32-ամյա Նորսիլա Սայոնգի վրա՝ հարազատների աչքի առաջ։ Նրանք փորձել են փրկել կնոջը, սակայն կենդանին չափազանց ուժեղ և արագ է եղել։ Ականատեսները պնդում են, որ հսկայական սողունի գլուխն իր չափերով համեմատելի էր փոքր փայտե նավակի հետ։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է վերջին անգամ տեսած վայրից 800 մետր հեռավորության վրա։ Փրկարարները գետից դուրս են բերել մնացորդները և հանձնվել ոստիկանություն՝ դիահերձման համար։
Տեղի բնակիչների խոսքով, իրենք նախկինում մի քանի անգամ տեսել են այդ կոկորդիլոսին այդ տարածքում։ Սողունին որսալու համար դեպքի վայր կուղարկվեն մասնագետներ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)