Տղամարդը մեքենա է գողացել, եկել զինվորականների մոտ և զգուշացրել նրանց այլմոլորակայինների և վիշապների մասին
Այլ
Ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան Ֆլորիդայի Օկալա քաղաքի բնակչին, ով գողացված պիկապով ժամանել է ռազմա-տիեզերական բազա՝ այլմոլորակայինների և վիշապների մասին տարօրինակ հայտարարությամբ, հայտնում է Fox 35-ը։
29-ամյա Քորի Ջոնսոնը Ռիվիերա լողափից գողացել է 2013 թվականի արտադրության Ford F150 պիկապ մեքենան։ Երեք օր անց նա ժամանել է Պատրիկ ռազմա-տիեզերական բազա։ Տղամարդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն իրեն հրահանգել է վերցնել այդ մեքենան և գնալ բազա՝ ղեկավարությանը զգուշացնելու չինական վիշապների հետ ամերիկացի այլմոլորակայինների կռվի մասին։ Ձերբակալությունից հետո Ջոնսոնը բանտարկվել է ավտոմեքենա գողանալու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)