Մադոննան ներկայացել է կիսաթափանցիկ ժանյակավոր զգեստով և արժանացել քննադատության
Լուսանկարներ
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան հանրությանը ներկայացել է բաց հագուստով և գրավել երկրպագուների ուշադրությունը։ Աստղի նկարները հրապարակել է Daily Mail-ը։
63-ամյա երգչուհին Նյու Յորքի փողոցներով շրջել է սև մաքսի զգեստով, որը կարված է կիսաթափանցիկ ժանյակից, ինչպես նաև կերպարին համապատասխան ներքնազգեստով։ Աքսեսուարներից նա կրել է արևային ակնոցներ և բազմաթիվ զարդեր՝ մասնավորապես՝ կախազարդ, ականջօղեր և մատանիներ։
Հրապարակման ընթերցողները չեն գնահատել Մադոննայի արտաքինը, ինչի մասին սկսել են գրել հրապարակված նկարների տակ գտնվող մեկնաբանություններում։ «Ե՞րբ է նա կանգ առնելու», «Ես կամաչեի», «Նա ծեր կնոջ է նման», «Գժվել է», «Ինչ սարսափելի է», «Գռեհիկ հանդերձանք», - այսպես են համացանցի օգտատերերը քննադատել աստղին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)