Էմբեր Հերդը վաճառել է իր տունը, որպեսզի վճարի Ջոնի Դեփին (լուսանկարներ)
ԺամանցՀոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը, որը պատրաստվում է Ջոնի Դեփին 10,35 միլիոն դոլար վճարել զրպարտության վերաբերյալ դատական հայցի համար, վաճառել է Կալիֆորնիայի իր տունը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով անշարժ գույքի նոր սեփականատիրոջը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հերդն այս քայլին է գնացել նաեւ այն պատճառով, որպեսզի շարունակի ճշմարտության համար Ջոնի Դեփի դեմ պայքարը։ Ամենայն հավանականությամբ, սկանդալային պատմությունն ակնհայտորեն կշարունակվի։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով եւ նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։ Սակայն շուտով արեւմտյան տաբլոիդները տեղեկացրին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։