Զբոսաշրջիկը հրաժարվել է թմրանյութ գնել և կորցրել է 9,2 հազար ֆունտ արժողությամբ ժամացույցը
ԱյլԲրիտանացի զբոսաշրջիկը որոշել է գիշերային ակումբում պարել թմրավաճառների հետ և կորցրել է 9,2 հազար ֆունտ արժողությամբ ժամացույցը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հուլիսի 31-ին, Միլանում՝ Պորտո Նուովո կամարից ոչ հեռու, գիշերային ակումբների և զվարճանքի վայրերի տարածքում։ 42-ամյա բրիտանացի զբոսաշրջիկին են մոտեցել երեք աֆրիկացիներ և առաջարկել գնել արգելված նյութեր, սակայն տղամարդը հրաժարվել է։
Այնուամենայնիվ, երկխոսությունը շարունակվել է, և բրիտանացին «անբացատրելիորեն» սկսել է պարել թմրավաճառների հետ։ Տղամարդկանց գնալուց հետո զբոսաշրջիկը հասկացել է, որ կորցրել է Rolex ժամացույցը, որն արժեր մոտ 9,2 հազար ֆունտ: Նա գողության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։ Նախաքննությունն արդեն սկսվել է։