Մրջյունները մի քանի գիրք են գնել կնոջ պլանշետով
ԱյլԲրազիլացի լրագրող Մարիանա Վիեյրան պատմել է TecMundo-ին, թե ինչպես են տասնյակ մրջյուններ սողոսկել իր Kindle էլեկտրոնային գրքերի պլանշետի մեջ և մի քանի գիրք գնել՝ սենսորային էկրանի շուրջը վազելով:
Կինը պատմել է, որ երկար ժամանակ թողել է իր գաջեթը լիցքավորվելու համար, իսկ որոշ ժամանակ անց հեռախոսով ծանուցում է ստացել, որ գնել է Իսահակ Ասիմովի «Ռոբոտներ և կայսրություն» գիտաֆանտաստիկ վեպը, շուտով նաև ևս մեկ գիրք։ Երբ Վիեյրան գնացել է տեսնելու, թե ինչ է պատահել իր գրքի հետ, նա զարմացել է՝ տեսնելով տասնյակ մրջյունների, որոնք գնումներ կատարելով վազվզում էին սենսորային էկրանի վրայով: Ընդ որում, ի վերջո միջատների ակտիվության հետեւանքով սենսորային էկրանը փչացել է։
Լրագրողի բախտը բերել է, որ նա կարողացել է չեղարկել իր գնումները, և սենսորային էկրանը կրկին աշխատել է այն բանից հետո, երբ նա որոշ ժամանակ պահել է իր էլեկտրոնային գիրքը սառնարանում:
«Իմ խորհուրդն է՝ անգործ մի թողեք ձեր Kindle-ն: Կարդացեք», - եզրափակել է նա: