Եթե Չինաստանը ճգնաժամ ստեղծի Փելոսիի` Թայվան այցի ժամանակ, պատասխանատվությունը կկրի Պեկինը. Բլինքեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին որոշի թռչել Թայվան, իսկ Չինաստանը լարվածություն ստեղծի, ապա պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է չինական կողմը։
«Եթե խոսնակը որոշի այցելել Թայվան, իսկ Չինաստանը փորձի ինչ-որ տեսակի ճգնաժամ ստեղծել կամ այլ կերպ մեծացնել լարվածությունը, ապա դա ամբողջությամբ կլինի Պեկինի վրա», - ասել է Բլինքենը:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Թայվան այցելելու որոշումը պետք է կայացնի բացառապես Փելոսին։
«Եթե Նենսի Փելոսին որոշի գնալ, ապա դա կլինի նրա որոշումը», - ասել է նա: