Ռուսական ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները դեպի Հայաստան, Ադրբեջան ու ևս երկու երկիր
ԱշխարհՌուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ստիպված է եղել մինչև այս տարվա հոկտեմբերի 29-ը դադարեցնել չվերթները դեպի Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղազախստան:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ տեղեկացվում է, որ մինչև վերոնշյալ ժամկետը հետաձգվել են նաև չվերթները դեպի Կրասնոդար, Սիմֆերոպոլի, Անապայի, Գելենջիկի, Դոնի Ռոստովի և Վորոնեշօ օդանավակայաններ: Թե կոնկրետ ինչով է պայմանավորված այս որոշումը՝ առայժմ հայտնի չէ: