Կալիֆորնիայում և Նյու Յորքում արտակարգ դրություն է մտցվել կապիկի ծաղիկի բռնկման պատճառով
ԱշխարհԿալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսը կապիկի ծաղիկ համավարակի բռնկման պատճառով հայտարարել է նահանգում արտակարգ դրության ռեժիմ հաստատելու մասին, հայտնել են պաշտոնյայի մամուլի ծառայությունից:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, դաշնային իշխանությունները Կալիֆորնիային տրամադրել են շուրջ 61 հազար պատվաստանյութ:
Ավելի վաղ, Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոսուլը նույնպես հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կրկին կապիկի ծաղիկի համավարակի բռնկման պատճառով: