Երիտասարդ կինը դատապարտվել է առևանգման, բռնաբարության և այլ ծանր հանցագործությունների համար
ԱշխարհՌուսաստանում հրեական ինքնավար շրջանի բնակչուհին մեղավոր է ճանաչվել 16 և 19 տարեկան աղջիկների նկատմամբ կատարված մի քանի ծանր հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է Խաբարովսկի երկրամասի քննչական կոմիտեի Քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Բիրոբիջանի 24-ամյա բնակչուհին հարբած վիճակում խանդի հողի վրա ծեծի է ենթարկել 16-ամյա ընկերուհուն։ Դրանից հետո նա աղջկան հրել է ավտոմեքենայի մեջ, տարել տուն, որտեղ նրան կրկին ծեծել ու սպառնացել է սպանել։
Դատարանը 24-ամյա ամբաստանյալին մեղավոր է ճանաչել առևանգման, խոշտանգումների, բռնաբարության և կողոպուտի փորձի, սպանության սպառնալիքի, բռնաբարության, պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի տարածման, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեջ։ Կինը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։