Հնդիկ տղամարդը 22 տարի չի լվացվել
Ժամանց
Հնդկաստանի բնակիչը 22 տարի չի լվացվել, բայց, իր իսկ խոսքերով, իրեն հիանալի է զգում, գրում է Oddity Central-ը։
Դհարամդև Ռամը ավելի քան 20 տարի չի լողացել՝ այդպիսով իր գյուղում հայտնի դառնալով: 62-ամյա տղամարդը հրաժարվել է ջրից, քանի դեռ չեն դադարել կանանց նկատմամբ բռնությունները, հողային վեճերը և կենդանիների սպանությունները:
«1975-ին աշխատում էի գործարանում, 1978-ին ամուսնացա և սկսեցի նորմալ կյանքով ապրել»,- հիշում է հնդիկը։ Ռամը ազատվել է աշխատանքից, երբ այնտեղ իմացել են նրա «երդման» մասին։
Դհարամդևի կինը մահացել է 2003 թվականին, մի քանի տարի անց մահացել է նրա որդին, բայց նույնիսկ դա չի ստիպել տղամարդուն հրաժարվել իր սկզբունքներից և շարունակել ապրել։ Չնայած այն հանգամանքին, որ հնդիկը լոգանք չի ընդունում, հարևանները չեն խուսափում նրանից, այլև հարգում են։
Տեղացիներն ասում են, որ Դհարամդևը լավ տեսք ունի և առողջական խնդիրներ չունի։ Ինքը՝ տղամարդը, նույնպես դեռ չի պատրաստվում բժիշկների դիմել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար