Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Փելոսիի` Թայվան կատարած այցի կապակցությամբ
ԱշխարհՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Չինաստանի Թայվանի շրջան՝ չնայած չինական կողմի զգուշացումներին։ Այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ դա լրջորեն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան կոմյունիկեի դրույթները։ Բացի այդ, երկրի ԱԳՆ-ն հորդորել է ԱՄՆ-ին չխաղալ Չինաստանին վերահսկելու համար թայվանական խաղաքարտը։
Նշվել է, որ Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:
Ինքը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը, ասել է, որ իր այցը «թայվանական ժողովրդավարությանն աջակցելու ԱՄՆ հանձնառության վկայությունն է» և «չի հակասում կղզու նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը»։