175 տարվա մեջ առաջին անգամ Բրիտանիայի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է մարդու վրա
ԱյլԲրիտանիայի ափերի մոտ 175 տարվա մեջ առաջին անգամ կնոջ վրա շնաձուկ է հարձակվել, գրում է LADBible-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել մի լողորդուհի Քորնուոլի ափերի մոտ։ Շնաձուկը կառչել է բրիտանուհու ոտքից, սակայն պայքարից հետո նա բաց է թողել կնոջը։ Տուժածը կարողացել է լողալով հասնել ափ, որտեղ անհրաժեշտ օգնություն է ստացել։
«Ափամերձ պահպանության խումբը դիմավորել է տուժածին և հանձնել նրան շտապօգնության բժիշկներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին հայտնի չէ, թե որ շնաձուկն է հարձակվել կնոջ վրա, սակայն տեղի իշխանությունները նշել են, որ վերջին անգամ նման դեպք է գրանցվել 175 տարի առաջ։ Այս պահին բրիտանուհին գտնվում է հիվանդանոցում, որտեղ շարունակում է բուժումը։