Մթերքներ, որոնք բարձրացնում են կանանց լիբիդոն
ԱյլՖիտոէստրոգենների բարձր պարունակությամբ մթերքները կարող են մեծացնել կանանց սեռական ցանկությունը, ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան, հաղորդում է Gazeta.ru-ն։
Կանացի սեռական հորմոնների արտադրության համար անհրաժեշտ են պոլիչհագեցած ճարպաթթուներ և սպիտակուցներ, դրանք հաճախ բավարար չափով չկան սովորական սննդակարգում։ Լիբիդոն բարձրացնելու համար պետք է ուշադրություն դարձնել ծովամթերքին և ցանկացած յուղոտ ծովային ձկներին։
«Ելակը լավ աֆրոդիզիակ է. պարունակում է բազմաթիվ բիոֆլավոնոիդներ, հակաօքսիդանտներ և մասնակցում է հաճույքի հորմոնների արտադրությանը: Շոկոլադը նպաստում է սերոտոնինի և դոֆամինի արտադրությանը։ Զգայականությունը մեծանում է, հաճույքների կենտրոնը սկսում է ավելի ակտիվ աշխատել»,- ասել է սննդաբանը։
Լիբիդոն բարձրացնող մթերքների ցանկը փակում են բանանն ու պաղպաղակը, եզրափակել է մասնագետը։