Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ միջազգային անվտանգությանը խաթարող գործողություններից
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram-յան ալիքում մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան՝ կոչ անելով ԱՄՆ-ին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և միջազգային անվտանգությունը։
«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ գործողություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային կայունությունը և միջազգային անվտանգությունը և ճանաչել աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որտեղ այլևս տեղ չկա ամերիկյան գերիշխանության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը հիշեցրել է նաև Թայվանի նկատմամբ Ռուսաստանի «սկզբունքային» դիրքորոշման մասին՝ ընդգծելով, որ «միայն մեկ Չինաստան կա, ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է»։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս պահին այցով գտնվում է կղզում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)