Շիրակում բախվել են Mercedes G-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է ձորակում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G և Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Պարեկային ծառայության Գյումրիի գումարտակի պարեկները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար