Պատասխանը չուշացավ. Փելոսիի այցից հետո Պեկինը պատժամիջոցներ սահմանեց Թայվանի դեմ
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները սկսել են սահմափակումներ կիրառել Թայվանի դեմ՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած աղմկահարույց այցից հետո:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պատժամիջոցները ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ օգոստոսի 3-ից:
Սանկցիաների շրջանակում, մասնավորապես, նշվում է, որ Պեկինը դադարեցնում է բնական ավազ մատակարարել Թայվանին, բացի այդ արգելվում է ձկնային որոշ տեսակների ներկրումը Թայվանից:
Թեպետ ժամանակավոր պատժամիջոցների պատճառների մասին պաշտոնապես չի նշվում, սակայն լրատվամիջոցները գրեթե միակարծիք են, որ այդ ամենն ուղիղ կապ ունի Փելոսիի՝ Թայվան այցելության հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)