Չեմ հպարտանում իմ որդով. Իլոն Մասկի հոր սկանդալային խոստովանությունը
ԱշխարհԱվստրալական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հանրահայտ գործարար, Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի 76-ամյա հայրը՝ Էրրոլ Մասկը հայտարարել է, որ չի հպարտանում իր որդով:
Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
«Գիտե՞ք, մեր ընտանիքը բազմաթիվ գործեր է անում, և վաղո՛ւց: Մենք նոր չենք ինչ-ինչ բաներ սկսել անել»,- նշել է գործարար Էրրոլ Մասկը:
Այդուհանդերձ, նա խոստովանել է, որ Իլոնին հաջողվել է ավելի մեծ հաջողության հասնել, քան նրա եղբայրներն ու քույրերը: