Չինաստանում մանկապարտեզի վրա զինված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
ԱշխարհՈղբերգական միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում, որտեղ մասնավոր մանկապարտեզներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ևս 6 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելյան Ցյանսի գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այդ երկրի տեղական լրատվամիջոցներին հղումով:
Նշվում է, որ դիմակավորված և զինված չարագործը ներխուժել է նախակրթարան և հարձակվել մարդկանց վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել ողբերգությունը:
Տեղեկություն կա, որ հանցագործություն կատարած անձը 48 տարեկան տեղի բնակիչ է: Իրավապահներն, առայժմ, չեն հայտնաբերել տղամարդուն: