Աբսուրդ է, Զելենսկին չի կարող ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը. Շրոյդերի արձագանքը
Աշխարհ
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը թեպետ «ռուսական կառավարության սխալն» է համարել Ուկրաինայում պատերազմը, այդուհանդերձ ընդգծել է, որ հակամարտության հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը գնան փոխզիջումների:
Այդ մասին նախկին պաշտոնյան ասել է Stern и RTL/ntv-ին տված հարցազրույցում:
«Եթե նայեք իրապես ակտուալ խնդիրներին, ապա դրանք լուծելի են: Առաջին հերթին՝ Ղրիմը. այն միտքը, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին ռազմական ճանապարհով կվերադարձնի Ղրիմը, աբսուրդ է», -ասել է Շրոյդերը՝ ակնարկելով, որ այդ տարածաշրջանն, ըստ էության, ռուսական է:
«Ո՞վ է հավատում, որ Ռուսաստանի նախագահը կարող է երբևէ նորից հրաժարվել Ղրիմից»,- ընդգծել է Գերմանիայի նախկին կանցլերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն