Ադրբեջանցի զինվորականների արկածները շարունակվում են. ևս մեկ սպայի հեռացրել են բանակից
ԱդրբեջանՆախօրեին տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ՊՆ-ն բանակի շարքերից վաղաժամ հեռացրել է երկու զինծառայողի, որոնք, ըստ գերատեսչության պարզաբանման, խախտելով ԶՈւ կանոնադրական պահանջները, օգտվել են սմարթֆոններից և ծառայության մասին լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել տարբեր սոցիալական ցանցերում:
Պարզվում է, նման միտումը համատարած է հարևան երկրի զինված ուժերում:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ այս անգամ տեղեկացնելով, որ սոցցանցերում սպա ներկայացած Ու.Մադաթովը հեռացվել է երկրի բանակի շարքերից, քանի որ կոպտորեն խախտել է զինվորական էթիկայի կանոնները, չի կատարել ղեկավարների պահանջն ու օգտագործել է բջջային հեռախոս: