Ֆրանսիայում կարգելափակվի ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը. Զելենսկիին համեմատել են Հիտլերի հետ
ԱշխարհՖրանսիական մեդիակարգավորիչ Arcom-ը դիմել է արբանյակային կապի օպերատոր Eutelsat-ին՝ ռուսական «НТВ-Мир» հեռուստաալիքի հեռարձակումն արգելափակելու պահանջով. պատճառը՝ տվյալ ալիքով ցուցադրվող տեսանյութերն են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Այս մասին ասված է Arcom-ի պաշտոնական կայքում:
Որպես փաստարկ, մեդիակարգավորիչը հիշատակել է նաև «НТВ-Мир»-ի հեռարձակումներից մեկի ժամանակ հնչեցված միտքը, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ:
Հաշվի առնելով այդ խախտումները՝ Eutelsat-ին հանձնարարվել է ծանուցում ստանալու օրվանից 48 ժամվա ընթացքում դադարեցնել հեռարձակման ծառայությունները «НТВ-Мир» հեռուստաալիքին: