Բրիթնի Սփիրսը ներկայացել է թոփլես (լուսանկարներ)
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը կիսամերկ կեցվածք է ընդունել զբոսանավում։ Երգչուհին համապատասխան նկարներով կիսվել է սոցցանցերի իր հետևորդների հետ։
Բրիթնի Սփիրսը հրապարակել է մի շարք կադրեր, որոնք արվել են առագաստանավով իր առաջին ճամփորդության ժամանակ։ Երկու նկարներում երգչուհին հայտնվել է կիսամերկ՝ կուրծքը ծածկելով հատապտուղներով ու մրգերով լի ափսեով։ Եվս երկու լուսանկարներում կատարողը կեցվածք է ընդունել երկու մասից բաղկացած լողազգեստով:
«Հիանալի է, այնպես չէ՞: Սա իմ կյանքի լավագույն տպավորություններից մեկն է»,- գրել է Բրիթնի Սփիրսը։
Մեկնաբանություններում որոշ հետևորդներ ուրախ էին երջանիկ տեսնել Բրիթնի Սփիրսին, իսկ մյուսները շարունակում էին անհանգստանալ նրա հոգեկան առողջության համար։