ՆԱՏՕ-ն հայտարարել է Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու պատրաստակամության մասին
ԱշխարհԿոսովոյում կողմերը պետք է երկխոսություն հաստատեն տարաձայնությունները լուծելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը սոցցանցերում իր հայտարարության մեջ ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Հյուսիսային Կոսովոյի իրավիճակի շուրջ։ «Բոլոր կողմերը պետք է կառուցողականորեն ներգրավվեն ԵՄ-ի միջնորդությամբ երկխոսության մեջ և լուծեն տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերը պատրաստ են միջամտել, եթե կայունությունը վտանգվի։
Իրավիճակը Կոսովոյում սրվեց կիրակի երեկոյան այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները հայտարարեցին Կոսովոյի անձնագրերն ու պետհամարանիշները բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ սերբերի համար օգտագործելու որոշման մասին։ Այդ որոշումից հետո Հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերն արգելափակել էին անցակետերը։