Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը. Բայդեն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունների ռոտացիայի վերաբերյալ բանաձևի ընդունման համար, ինչպես նաև հայտարարել, որ անհամբերությամբ սպասում է տվյալ փաստաթուղթը ստորագրելու հնարավորությանը:
Ինչպես հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Բայդենը պատմական է համարել փաստաթղթի շուրջ քվեարկությունը և նշել.
«Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը և կխորացնի անդրատլանտյան գործընկերությունը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն