ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա. իրադրությունը ծայրահեղ լարված է. Փաշինյան
Քաղաքական«Ադրբեջանը շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ ներկայությունը». Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց վարչապետը:
«Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- հավելեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)