Նախ՝ Բալկանները, հետո՝ Թայվանը, հիմա՝ Կովկասը․ Զելենսկի
Աշխարհ«Այն պահից, երբ Ռուսաստանը անտեսեց միջազգային իրավունքը և 2014 թվականին ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ, համաշխարհային անվտանգության կառույցը սկսել է տատանվել»,֊այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 3-ին իր ուղերձում, որը հրապարակվել է նախագահի աշխատակազմի կայքում։
«Այս օրերին մեր տեղեկատվական տարածքում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հաղորդագրություններ կան կոնֆլիկտային իրավիճակների և սպառնալիքների մասին, որոնք առկա են այլ աշխարհագրության մեջ: Նախ Բալկանները, հետո Թայվանը, հիմա գուցե Կովկասը... Այս բոլոր իրավիճակները տարբեր են թվում, թեև միավորված մեկ գործոնով, այն է՝ գլոբալ անվտանգության կառույցը չաշխատեց: Եթե այն աշխատեր, ամբողջ այս հակամարտությունը չէր լինի»,- ասել է Զելենսկին։
«Որպեսզի դա աշխատի երկարաժամկետ հեռանկարում, պետք է լինի արդյունավետ գլոբալ անվտանգության ճարտարապետություն, որը կերաշխավորի, որ ոչ մի պետություն այլևս չի կարող ահաբեկչության դիմել մեկ այլ պետության դեմ: Համակարգային մակարդակով, գլոբալ ինստիտուտների մակարդակով՝ մենք այժմ աշխատում ենք»,- ընդգծել է Զելենսկին։