«Մարգարեական» երազը տարեց կնոջը մեծ շահում է բերել վիճակախաղով
ԱյլԱմերիկյան Մերիլենդ նահանգի Քոքեյսվիլ քաղաքի տարեց բնակչուհին վիճակախաղով ջեքփոթ է արել այն թվերի շնորհիվ, որոնք նրա քույրը տեսել է մարգարեական երազում։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
68-ամյա հաղթողը պատմել է, որ վիճակախաղ խաղալիս հաճախ է օգտագործում իր երազների թվերը։ Վերջերս նա նախընտրել է օգտագործել այն թվերը, որոնք քույրն է տեսել երազում։ Ամերիկուհուն մեծ հաղթանակ է բերել «մարգարեական» երազը, որում նա տեսել է իրեն «23815» համարով ավտոբուս նստելիս։
Կինը մթերային խանութից վիճակախաղի տոմս է գնել և դրա մեջ գրել այդ թվերը։ Բջջային հավելվածի միջոցով վիճակահանության արդյունքները ստուգելուց հետո նա պարզել է, որ շահել է 25 հազար դոլար մրցանակ։