Հղիության յոթերորդ ամսում գտնվող Victoria's Secret-ի նախկին «հրեշտակը» լուսանկարվել է ամբողջովին մերկ
Ժամանց
Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Ռոմի Սթրեյդը մերկ լուսանկարվել է հղիության յոթերորդ ամսում, հայտնում է Gazeta.ru-ն:
27-ամյա Ռոմի Սթրեյդն իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում հայտնվել է առանց հագուստի։ Հղի մոդելը նկարահանել է իրեն լոգարանի հայելու առջև՝ ձեռքերով փակելով կուրծքը։ «26 շաբաթական: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կլինենք չորս հոգով մեր ընտանիքում»,- մակագրել է նա՝ նշելով իր ամուսնուն՝ Լոուրենս վան Լևենին:
Մայիսին Ռոմի Սթրայդը հայտարարեց իր հղիության մասին։ Victoria's Secret-ի նախկին «հրեշտակի» և նրա ամուսնու՝ բիզնես խորհրդատու Լոուրենս վան Լևենի համար այս երեխան կլինի երկրորդը։ 2020 թվականի դեկտեմբերին զույգը դուստր ունեցավ՝ Մինթին։ Մոդելը երկար ժամանակ չէր կարողանում հղիանալ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի պատճառով։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար