Սաակաշվիլին ազգի դավաճան է, 2008 թ. ռուս-վրացական պատերազմը նրա մեղքով էր. Վրաստանի վարչապետ
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա հակամարտության պատճառները, հայտնում է ՏԱՍՍ-Ը:
«Նախկին նախագահ Սաակաշվիլիի անմիտ, սադրիչ քայլերը հանգեցրել են նրան, որ հնարավոր չի եղել խուսափել ողբերգական պատերազմից», - ասել է նա՝ երկրի նախկին ղեկավարին ու նրա թիմին մեղադրելով վրաց ժողովորդին դավաճանելու մեջ:
Միաժամանակ, Ղարիբաշվիլին, ռուս-վրացական հնգօրյա հակամարտության 14-րդ տարելիցի ֆոնին հայտարարել է, թե Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով հասնել իր տարածքային ամբողջականության վերականգնմանը: Խոսքը վերաբերում է Հարավային Օսիան և Աբխազիան երկրի կազմ «վերադարձնելուն», որոնք անկախությունը 14 տարի առաջ ընդունել է Ռուսաստանը:
«Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը և երկրի միավորման միջոցով կընտրենք խաղաղ, խելամիտ քաղաքականություն: Մենք հավատում ենք, որ անպայման կհասնենք մեր նպատակին՝ Վրաստանի միավորմանը», - գրել է Ղարիբաշվիլին: