Երիտասարդը ձմերուկ ուտելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Աշխարհ
Մոսկվայում երկու երիտասարդ շտապօգնություն են կանչել այն բանից հետո, երբ ձմերուկ ուտելով՝ վատ են զգացել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Ընկերները փորձել են ձմերուկը, որը գնել են շուկայից։ Երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանք հոսպիտալացվել են:
Ավելի ուշ երիտասարդներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել է երիկամների սուր անբավարարություն և արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացում, ինչը կարող է վտանգավոր լինել սրտի աշխատանքի համար։ Նրա ընկերոջ վիճակի մասին տեղեկություններ չկան։
Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե կոնկրետ ինչն է թունավորման պատճառը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար