Լուկաշենկոն ասել է, թե ինչ կարծիք ունի իր հուշարձանը տեղադրելու մասին
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է իր արձանի տեղադրմանը:
Այդ մասին նա ասել է Միորսկի գործարանի աշխատանքային կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Բելառուս նախագահի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակակիցներին նվիրված հուշարձանների ստեղծումը չպետք է լինի զուտ նորաձևությանը տուրք տալով: Նա կոչ է արել նման նախաձեռնությամբ հանդես գալ այն մարդկանց դեպքում, որոնք իսկապես արժանի են դրան:
«Լսե՛ք, մենք մեր աշխատանքն ենք կատարում, ի՞նչ հուշարձան: Եկեք կոնկրետ խոսենք. մեր տղաները, օդաչուները զոհվեցին՝ Բարանովիչից ինքնաթիռը հեռացնելիս: Մեկ տարի անց նույն տեղում հուշարձան դրեցինք: Եվ նրանք արժանի էին դրան: Եթե ինչ-որ մեկը արժանի է, Աստծու սիրուն՝ թող լինի», - նշել է Բելառուսի առաջնորդը: