Կոլումբիայում տեղի է ունեցել պատմական իշխանափոխություն
Աշխարհ
Կոլումբիայի անկախության 200 տարվա ընթացքում առաջին անգամ ձախակողմյան կառավարությունը կարողացել է իշխանության գալ երկրում:
Երկրի նախագահ է դարձել «Պատմական դաշինք. «Կոլումբիան կարող է» ձախակողմյան կոալիցիայի 62-ամյա ներկայացուցիչ, սոցիալիստ Գուստավո Պետրոն, որի երդմնակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, գրում է El Pais պարբերականը:
Երդմնակալության ժամանակ նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը Կոլումբիայի համար երկրորդ հնարավորություն է: Մինչև այդ, նախընտրական շրջանում, Պետրոն խոստացել էր իրականացնել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ շքեղության հարկի սահմանում, սովի դեմ պայքար և այլն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար