Կիրկորովն առաջարկել է՝ միասին հուղարկավորվենք․ Բասկով
ԼուսանկարներԵրաժիշտ Նիկոլայ Բասկովը պատմել է, թե ինչպես է իր գործընկեր Ֆիլիպ Կիրկորովը զանգահարել և առաջարկել միասին հուղարկավորվել, որպեսզի երկրպագուները միանգամից երկուսի մոտ գան, հայտնում է Teleprogramma.pro-ն։
«Կիրկորովը զանգահարեց ինձ և առաջարկեց մեզ միմյանց մոտակայքում թաղել։ Սա նրա համար է, որ երկրպագուները կարողանան միանգամից երկուսիս մոտ գալ»,- ասել է Բասկովը:
Արտիստը հավելել է, որ «փոփ-արքային» երբեք դուր չի եկել արտիստներին տարբեր վայրերում թաղելու միտումը։ Նրա կարծիքով՝ շատ ավելի հեշտ կլիներ, եթե բոլորի գերեզմանները գտնվեին մեկ տեղում։