Կինը պոկել է տղամարդու ամորձին, քանի որ վերջինս հրաժարվել է բանկային քարտը տալ իրեն
ԱյլԲելառուսում տեղի բնակչուհին պոկել է ծանոթի ամորձին, քանի որ վերջինս հրաժարվել է բանկային քարտը տալ իրեն։ Այս մասին հայտնում է «Регионы.by» տեղական հրատարակությունը՝ հղում անելով Գրոդնոյի շրջանային գործադիր կոմիտեի ներքին գործերի տնօրինությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Գրոդնոյի շրջանի Իվի քաղաքում։ Տեղի մի բնակիչ աշխատավարձ է ստացել ու գնացել ընկերների հետ տոնելու։ Նրա կինը պահանջել է, որ ամուսինը վերադառնա տուն, սակայն տղամարդը դադարել է կապի դուրս գալ։
Հետո կինը բողոքել է դստերն ու փեսային, նրանք սկսել են փնտրել տղամարդուն՝ իրենց հետ տանելով ընկերուհուն։ Երբ հայրը հայտնաբերվել է, հարազատներից մեկն սկսել է պահանջել նրանից բանկային քարտը, իսկ երբ մերժում է ստացել, բռնել է սեռական օրգաններից ու ոլորել դրանք։
Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հոսպիտալացրել է տուժածին, բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ամորձին։ Հարուցվել է քրեական գործ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։