ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի` անկախությանն ուղղված շարժմանը. Պենտագոն
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի` անկախությանն ուղղված շարժմանը: Այս մասին նա հայտարարել է Պենտագոնի մամուլի ասուլիսում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք չենք աջակցում Թայվանի շարժմանը դեպի անկախություն։ Մեր քաղաքականությունը չի փոխվել` դա աջակցություն է ստատուս քվոյին»,- ասել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանի քաղաքականությունը փոխվել է, եւ Թայվանի նեղուցում վարժանքներով փորձում են ճանապարհ հարթել նոր ստատուս քվոյի համար։
Պենտագոնի ղեկավարի տեղակալը նաեւ նշել է, որ Թայվանի շուրջ իրավիճակի սրումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի, ինչպես նաեւ ողջ համաշխարհային տնտեսության շահերին։