Զախարովան Լիզ Թրասսի նշանակումը համեմատել է խանութի ցուցափեղկի հետ
Ռուսաստան
Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիզ Թրասսի նշանակումը բրիտանական ժողովրդավարության ճգնաժամի արտացոլումն է:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե խանութի սեփականատերերը այդպես են ձևավորել ցուցափեղկը, ուրեմն, նշանակում է, որ այսօրվա դրությամբ իրենց ունեցած տեսականու մեջ դա լավագույնն է: Մի՞թե մեծ բնակչություն և երկարատև ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում չկան այնպիսի մարդիկ, որոնք արժանիորեն, պրոֆեսիոնալ կերպով և խելացիորեն ներկայացնեն իշխանության տարբեր ճյուղերը»,-նշել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)