Հայաստանի կառավարությունը այս տարի միտված է 7 տոկոս տնտեսական աճ ունենալ. Փաշինյան
ՏնտեսությունՀայաստանի տնտեսությունում դրական դինամիկա է արձանագրվել: Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի միտված են առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալ: Եվ այս կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, որովհետև այն տնտեսական աճը, որը նախատեսված է, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Ես նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը. մենք դա տեսնում ենք: Իհարկե, պետք է այստեղ աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի այդ դինամիկան կարողանանք պահել, որպեսզի մեզ մոտ այդպիսի տնտեսական աճից հետո չառաջանա նոր տնտեսական ճգնաժամ»,- ասաց Փաշինյանը: