Պուտինը ոչ թե Ռուսաստանի, այլ աշխարհի առաջնորդն է. Մյանմարի վարչապետ
ԱշխարհՄյանմարի վարչապետ Մին Այուն Հլանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «աշխարհի առաջնորդ»:
Այս մասին նա հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Պաշտոնյան իր ասածը հիմնավորել է այն փաստով, որ Պուտինը համաշխարհային ասպարեզում կայունություն է կազմակերպում:
«Երբ դուք սկսեցիք կառավարել երկիրը, Ռուսաստանը, կարող ենք ասել, աշխարհում առաջին տեղում հայտնվեց: Եվ մենք ձեզ կկոչեինք ոչ թե Ռուսաստանի, այլ աշխարհի առաջնորդ, որովհետեւ դուք վերահսկում և կայունություն ենք կազմակերպում եք ամբողջ աշխարհում»,- Պուտինին դիմելիս՝ ասել է Մյանմարի վարչապետը: