Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է
Սպորտ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է:
Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ ՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով: Նա իր կարիերայում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է,
որն անցկացվում է 1881 թվականից:
Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝
60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող
չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը`
Էմմա Ռադուկանուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)