Դիմե՛ք Պուտինին. Զելենսկու կինը պատասխանել է Pink Floyd-ի լեգենդար երաժիշտին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, պատասխանել է «Pink Floyd» լեգենդար խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսի՝ իրեն ուղղված բաց նամակին:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժիշտը Կիևին կոչ էր արել դադարեցնել պատերազմը և նշել, որ «զենքի տեսքով վառելիք նետելը նախկինում երբեք չի աշխատել պատերազմը դադարեցնելու օգտին»: Նա նաև ԱՄՆ-ին մեղադրել էր ռուս-ուկրաինական պատերազմը հրահրելու մեջ:
Զելենսկայան թվիթերյան իր էջում պատասխանել է Ուոթերսի նամակին և նրան առաջարկել դիմել Պուտինին.
«Եթե հանձնվենք, ապա մենք գոյություն չենք ունենա, եթե Ռուսաստանը հանձնվի՝ պատերազմը կավարտվի: Ռոջեր Ուոթերս, ավելի լավ է դիմեք ՌԴ նախագահին խաղաղության համար, ոչ թե Ուկրաինային»: