ԱՄՆ-ն Ուկրաինայում վարում է «ստոր» քաղաքականություն. TAC
Համաշխարհային ՄամուլՆախագահ Թրամփի օրոք պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը պնդում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում քաղաքականություն է վարում, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է The American Conservative (TAC) պարբերականը։
Նրա խոսքով, Ուկրաինայի կոռումպացված կառավարությանը Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարելու համար զինելու ԱՄՆ ստոր քաղաքականությունը պայքար է, որում Կիևի բանակն ակնհայտորեն չի կարող հաղթել, այլ միայն ոչնչացնել միլիոնավոր կյանքեր։
Մաքգրեգորն ընդգծում է, որ իրերի այս վիճակը «թույլ է տալիս Վաշինգտոնի ճահճային արարածներին ջրի երեսին մնալ»։
Ավելի վաղ թուրքական dikGAZETE հրատարակությունը գրել էր, որ Ուկրաինան խաղաղության և կայունության փոխարեն գերադասել է ենթակայությունը Արևմուտքին, ինչի արդյունքում՝ նրա տնտեսությունը իջել է հատակը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում էր Կոնգրեսից 11,7 միլիարդ դոլարի օգնություն ու զենք խնդրել Ուկրաինայի համար։