Պուտինի թոռան կյանքը չվտանգելու համար Ղրիմի առաջնությունը հետաձգել են
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տասնամյա թոռան լուսանկարն առաջին անգամ հայտնվել է համացանցում, գրում է բրիտանական Daily Mail թերթը:
Նշվում է, որ Պուտինի թոռ Ռոման Ֆաասենը պետք է մասնակցեր Ղրիմում անցկացվող կարտինգի առաջնությանը:
Սակայն առաջնությունը տեղափոխել են, քանի որ մտավախություն են ունեցել, որ լուսանկարի՝ համացանցում հայտնվելուց հետո, հնարավոր է սպանեն տղային, հավելել է Daily Mail-ը: