Փաշինյանը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքական
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ նաև նշել ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է ընդունել, որ սա հեշտ առաքելություն չէ։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում, Լաչինի միջանցքում, շատ կարևոր է ընդգծել այս հանգամանքը: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցում նրբություններ կան, որոնք մենք միշտ քննարկում ենք, այսօր ևս տեղին կլիներ քննարկել այդ հարցը»,- նշել է Հայաստանի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)