Դուեյն Ջոնսոնն աջակցել է Բրենդան Ֆրեյզերին, ով ֆիլմում դերի համար քաշ է հավաքել
Լուսանկարներ
Դերասան Դուեյն Ջոնսոնն իր Twitter-ում աջակցել է գործընկեր Բրենդան Ֆրեյզերին, ով գիրացել է Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմում իր դերի համար։
«Տղե՛րք, ես այնքան ուրախ եմ՝ տեսնելու Բրենդանի համար այս գեղեցիկ հոտնկայս ծափահարությունները: Շնորհավորում եմ քո բոլոր հաջողությունների համար, եղբայր, և շնորհավորում եմ նաև իմ ընկեր Դարեն Արոնոֆսկուն»,- գրել է Ջոնսոնը։
Արտիստի խոսքով՝ ժամանակին Ֆրեյզերն աջակցել է իրեն, երբ Ջոնսոնը, որպես դերասան, հանդես է եկել «Մումիան վերադառնում է» ֆիլմում: Հենց այս ժապավենը ծառայեց՝ որպես Հոլիվուդում Ջոնսոնի կարիերայի սկիզբ:
«Կետը» ֆիլմում Ֆրեյզերի հերոսը կշռում է մոտ 300 կիլոգրամ և փորձում է ընդհանուր լեզու գտնել իր 17-ամյա դստեր հետ, ում մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Սադի Սինքը (հայտնի «Շատ տարօրինակ բաներ» ֆիլմից)։
Նկարահանումների ժամանակ Ֆրեյզերը ստիպված է եղել ծանր քաշով հատուկ կոստյում կրել, իսկ նկարահանումից առաջ դիմահարդարման գործընթացը տևել է մինչև վեց ժամ։ Դերասանի խոսքով՝ ծանր կոստյում հագնելուց հետո նա հայտնաբերել է, որ մկաններ ունի, որոնց մասին նույնիսկ չէր էլ կասկածում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան