Պատերազմն Ուկրաինայում շուտ չի ավարտվի. Էրդողան
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բելգրադում իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականությանը: Միաժամանակ, ես չեմ աջակցում Արևմուտքի սադրիչ քաղաքականությանը: Անկարան կողմ է Ուկրաինայում զինադադարի շուտափույթ հաստատմանը: Սակայն ընթացիկ գործընթացները ենթադրում են, որ պատերազմը շուտ չի ավարտվի»,- Անադոլու գործակալությունը մեջբերել է Էրդողանի խոսքերը:
Էրդողանը նաև նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայի իրավիճակի շուրջ Արևմուտքի մոտեցումներին:
«Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի սխալ դիրքորոշման մասին, որովհետև Արևմուտքի գործողությունները հիմնված են կողմերին սադրելու վրա: Նրանք հայտարարում են ռազմական աջակցություն ցույց տալու մասին»,- ասել է Թուրքիայի նախագահը: