Զենքի սև շուկայի շատ մեծ ռիսկ կա. Մոլդովայի հատուկ ծառայությունները զգուշացնում են
ԱշխարհՈւկրաինայում հակամարտությունը հանգեցրել է զենքի մաքսանենգության աճի։ Այս մասին ասել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստեատան իր ելույթում։
«Ուկրաինայում զինված հակամարտություն է, կա տարբեր տեսակի զինատեսակների շրջանառություն՝ փոքր տրամաչափից մինչև հակատանկային հրթիռներ։ Եվ զենքի սև շուկայի շատ մեծ ռիսկ կա»,- ասել է Մուստեատան: Նա վստահեցրել է, որ Մոլդովայի իշխանությունները Ուկրաինայի իրենց գործընկերների հետ վերահսկում են իրավիճակը և մեծ ջանքեր են գործադրում մաքսանենգության մուտքը երկիր կանխելու համար։
Բացի այդ, Մուստեատան ասել է, որ տարածաշրջանում սրված իրավիճակում Քիշնևը դիտարկում է Մերձդնեստրում իրավիճակի զարգացման տարբեր հնարավոր սցենարներ։