Իրանը զորավարժություններ կանցկացնի Սպահան նահանգում
ԻրանԻրանի Ցամաքային զորքերի «Էհտեդար 1401» զորավարժությունները վաղը կանցկացվեն Սպահան նահանգի Նասրաբադ շրջանում, հայտնում է Mehr-ը։
«Էհտեդար 1401» զորավարժությունների մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Քարիմ Չեշակը հաստատել է, որ այս զորավարժությունները կտեւեն երկու օր Նասրաբադի շրջանում՝ հետեւակի, զրահատեխնիկայի, հրետանու, ավիացիայի, անօդաչու սարքերի, դեսանտային ստորաբաժանումների մասնակցությամբ եւ Իրանի օդուժի ավիացիայի աջակցությամբ։
Նա հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են նոր սպառնալիքներին դիմակայելու համար Իրանի Ցամաքային զորքերի մարտունակության մակարդակը գնահատելու եւ բարձրացնելու նպատակով։