Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՔՊ-ական պաշտոնյաների «օդում հնչեցրած» մեղադրանքները. ում և ինչու են թիրախավորել հեղափոխականները

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթ ունենալով ԱԺ-ում ակնարկեց, որ ԱԱԾ-ում, թե նախկինում, թե նաև իր ղեկավարման տարիներին եղել են օտարերկրյա գործակալներ` ակնարկելով այժմ ընդդիմադիր Արթուր Վանեցյանին: Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը կամ թիմակիցները մեղադրանքներ են հնչեցնում նախկին պաշտոնյաների, նույնիսկ իրենց  նախկին թիմակիցների հասցեին, սակայն մինչ օրս հանրությունը չի ստացել այդ մեղադրանքները ապացուցող փաստերը, իսկ շատ դեպքերում դատարանը հերքել է ՔՊ-ականների այդ մեղադրանքները:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ  Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Շուշին հանձնելու մեջ: Այս մեղադրանքներից և ոչ մեկը մինչ այս պահը չեն հաստատվել:

Ամիսներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ Սակայն, Արսեն Թորոսյանը, ինչպես երևում է, իրեն օրենքից վեր է դասել և հրաժարվել է կատարել դատարանի վճիռը։

Դատարանը նմանատիպ որոշում կայացրել էր նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մասով` պահանջելով Փաշինյանից ներողություն խնդրել վերջինիս հայտնի գրիչի թեմայով զրպարտելու համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը իրեն օրենքից վեր է դասել և չի կատարել դատարանի որոշումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:

Հետ չի մնում նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դիցուք՝ կինոգործիչներն ահազանգում են, որ դեռևս մայիսին Վարչական դատարանի որոշմամբ` կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դատարանի որոշումը, և շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Նրանց խոսքով` ծառահատված բակն արդեն բետոնապատվել է, իսկ իրենց ահազանգերը քաղաքապետարանի թեժ գիծ անարդյունք են:

Ամիսներ առաջ, երբ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից հայ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, հետագայում պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՔՊ-ականները սկսեցին իրենց ապաշնորհությունը բարդել այլոց վրա, այս անգամ էլ թիրախում Ռոբերտ Քոչարյանն էր։ Փաստորեն իշխանությունները չկարողացան գերիներ բերել Հայաստան, իսկ դրա համար մեղավոր են նշանակել Քոչարյանին։ Մասնավորապես մի ՔՊ-ական՝ Նաիրի Փեթակչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արարատի մարզպետ աշխատելիս Գարիկ Սարգսյանը ամեն գնով փորձում էր ճնշել Ավշարի միջնակարգ դպրոցում ծագած բունտըլ հայտարարելով, որ ուսուցիչների հետևում հայտնի քաղաքական ուժեր են կանգնած, նկատի ունենալով՝ Ավշարի Արայիկին և ՀՀԿ-ին: Սակայն, այդ մեղադրանքը չհաստատվեց, ուսուցիչներն էլ դատարանում հաղթեցին մարզպետին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ մաքսային ոլորտում կոռուպցիա կա: Ինչ խոսք՝ նա նկատի ուներ արդեն իսկ պաշտոնից հեռացած և այդ ոլորտը կուռացիայի ենթարկող Շուշանիկ Ներսիսյանին, ով իր հերթին հարցազրույցներում ակնարկներով նույն մեղադրանքը ուղղել է Բադասյանի հասցեին: Սակայն, երկու պաշտոնյայի հայտարարություններն էլ դեռևս ուսումնասիրոթյան առարկա չեն դարձել:

ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը երկրի բարձրագույն ղեկավարությանը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր պետական շահերին դեմ գործելու մեջ: Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հոդվածով հանցագործության մասին հաղորդում, սակայն, պատկան մարմինները ոչ հերքել են, ոչ հաստատել Այվազյանի հնչեցրած այս մեղադրանքը:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը իր օդում հնչեցվող պոպուլիստական մեղադրանքների մեջ բնավ էլ միայնակ չէ, հակառակ դեպքում հարց է առաջանում` ինչու ՔՊ-ական պաշտոնյաների կողմից իրենց քաղաքական վիզավիների հասցեին արտահայտած մեղադրանքներն այդպես էլ չեն հաստատվում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված