Ուկրաինան 120 զինյալ է կորցրել Խերսոնի ուղղությամբ հարձակման փորձի ժամանակ
ԱշխարհՈւկրաինական դեսանտը փորձել է մտնել Խերսոնի շրջան, հարձակումը հետ է մղվել։
Այդ մասին «Սոլովյով Live»-ի եթերում ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Դեսանտայիններն անմիջապես նկատվեցին ու ոչնչացվեցին։ Այնտեղ մոտ 120 ուկրաինացի զինվոր է զոհվել»-ասել է պաշտոնյան։
Բացի այդ, նա հերքել է այն պնդումները, թե ուկրաինական զորքերը մտել են Խերսոնի շրջան։
Ստրեմուսովի խոսքով, նա ամեն օր մեկնում է Նիկոլաևի շրջանի սահմանամերձ Կիսելևկա գյուղ, որը «ամեն օր գրավում են համացանցում»։